Մայրենի

առ, բառիմաստ, ուղղագրություն, ուղղախոսություն։

  1. Բառաշարքից ընտրի՛ր և գրի՛ր հոմանիշների 5 զույգ:
    Քամի, վազք, վայրի, փոթորիկ, գոհ, կապույտ, տղա, մով, բախտ,
    համազգեստ, կատար, հանդերձ, աշխույժ, ծաղիկ, ժիր, ծարավ,
    պարկ, սոխակ, անուրախ, պապակ:
  2. ­Դո՛ւրս գրիր փակագծում գրված բառի 4 հոմանիշ:
    ա) գլուխ, աչք, մարզ, վարս, կես, հեր, գես, սանրվածք, ծամ, մաշկ
    (մազ),
    բ) դեղնավուն, բիլ, մանուշակ, կտոր, երկնագույն, լաջվարդ, լուսնյակ, մով, արմատ, ամպագույն (կապույտ),
    գ) սարսափ, ցնցում, տենդ, ահ, փախուստ, ախուվախ, զարհուրանք,
    սարսռալ, երկյուղ, վախկոտ (վախ):
  3. Գտի՛ր տրված բառերի հոմանիշը:
    ա) հուր, բոց, հրդեհ- ,
    բ) երեկո, արևամուտ, մթնշաղ- ,
    գ) մտորել, խորհել, կշռադատել-

Ընդգծի՛ր այն բառերը, որոնք սկսվում են բաղաձայն հնչյունով:
Բնօրրան, ելևէջ, էջանշան, եղնիկ, թախծօրոր, էժանագին, ոզնի,
երամ, գետեզր, խավիար, ողկույզ:

  1. Ընդգծի՛ր տրված բառերի երկհնչյունները:
    Բամբակյա, բայց, գոյ, եզակի, երեկոյան, կահույք, կայմ, այդքան,
    քնքշաբույր:
  2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ է կամ ե:
  3. Պարղ-անակ, վայր-ջք, չ-մ ուզում, որև-, չ-ի գտել, անմիջապ-ս վազեց, երբևից-, հն-աբան, —լեկտրակայան, տեսա-կրան, իսկույնև-թ, ծով-զր, ամենա_ժան:
  4. Գրի՛ր հատուկ անուններ (մարդկանց անուններ, ազգանուններ,
    մայրցամաքների, քաղաքների, գետերի, ծովերի, լճերի անուններ
    և այլն), որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:
  5. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:
    Աղոթատուն, անուրջ, գույն, վախ, բախտավոր, յասաման, ուժ, ապերախտ, դրախտ, օտարական:
  6. Լրացրո՛ւ բաց թողնված տառը: Թր-վել, խ-ճալի, որև-, բար-իկ, խեղ_վել
  7. Կետերի փոխարեն լրացրո՛ւ համապատասխան բառը: Մեղրի պես….., պողպատի պես…., աղավնու պես…., ջրի պես …., եղնիկի պես…., մոր նման…., հայրենիքի նման …., ամառվա մրգերի նման….:
  8. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո: Ականջ-ղ, աման-րյա, օր-րոց, երկար-րյա, արևազ-ծ, բն-րրան, արջա-րս, կիրակն-րյա, —վքեր, հատրյակ, չգնել, միջրե, չգևորել, դանավ, ան_թևան:
  9. ­Հետևյալ արմատներով բառե՛ր կազմիր այնպես, որ մի դեպքում
    նրանք լինեն առաջին բաղադրիչ, մյուս դեպքում՝ երկրորդ: Արտասանի՛ր այդ բառերը և բացատրի՛ր կազմությունը՝ ոսկի, որդ, որմ,
    օր, օղակ, օձ:
    Նմուշ՝ ոճ-ոճաբան-նրբաոճ:
  10. ա) Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:
    Քնքշ-րեն, սև-րակ, մի-րինակ, մեղմ-րեն, ընդ-րինակելով, ոսկեզ-ծեց, նրբ-րեն, տրտ-մրոր

Հայերենի երկհնչյուններն են. 

այ – ձայն, վայր, մայր, հայր

յա– եղյամ, մանյակ, կյանք, մատյան

էյ/եյ/ – թեյ, Զեյթուն, Անդրեյ, Սերգեյ

յէ/յե/ – երամ, երգ, հայելի, հայերեն

յի– գայիսոն, գնայինք, ջղային, հարկային

ույ – բույս, գույն, լույս, համբույր

յու– աղբյուր, ալյուր, անկյուն, հնչյուն

ոյ – գոյ, խոյ, Նոյ, հոբոյ

յո– արդյոք, յոդ, յոթ, արքայորդի

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Բնագիտության ֆլեշմոբ Մարտ

Email*

Անուն, ազգանուն

Դպրոց

Դասարան

Հարց 1․ Մեղուները բնության մեջ հանդիպող զարմանահրաշ արարծներն են։ Իսկ կարո՞ղ եք ասել, թե ո՞ր մայրցամաքում մեղուներ չկան։

Հարց 2․ Հրաբխի ժամանակ արտահոսող լավայից առաջացած հրային ապար, որը լողում է ջրի վրա։

Հարց 3․  Ձայնը ավելի արագ է տարածվում օդո՞ւմ, թե՞ ջրում։ Հմուտ որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին։ Կարո՞ղ եք կռահել թե ինչո՞ւ։

Հարց 4․ Բույսի ո՞ր մասից են աճում տերևները։

ա/ արմատ

բ/ ցողուն

գ/ ծաղկաթերթիկ

5․ Փորձարարական առաջադրանք․

Փորձի նպատակն է ուսումնասիրել տարբեր խտություններ ունեցող հեղուկների ազդեցությունը դրանց մեջ ընկղմված տարբեր մարմինների վրա։

5․ Փորձ․

Փորձի ընթացքը և նկարագրությունը․ 

Փորձի համար անհրաժեշտ է տարբեր խտության հեղուկներ՝ մեղր, գունավորված ջուր, արևածաղկի յուղ, բժշկական սպիրտ և տարբեր խտության մարմիններ՝ մեխ, մակարոն, խցան, պլասմասե գնդակ և տարրա ։

Փորձի նկարագրությունը․

Տարայի մեջ լցնում ենք հեղուկները հետևյալ հեևթականությամբ՝

1- մեղրը

2- գունավորած ջուրը

3- ձիթայուղը

4- բժշկական սպիրտը

Հեղուկները լցնելուց հետո գցում ենք մեխը, այնուհետև մակարոնը, մակարոնից հտո խցաննը և վերջում պլասմասե գնդակը։

Դիտարկեք, թե ի՞նչ է տեղի ունենում, հետևություններ արեք և բացատրեք փորձի արդյունքը։

Պատրաստի´ր տեսանյութ, որտեղ լինեն փորձերի ընթացքի նկարագրությունը, մեկնաբանությունը, եզրակացությունը։

Your answer

Պատասխանները կարող եք ուղարկել՝ տեղադրելով տեսանյութի հղումը։

Your answer

Առաջադրանքը կազմեց Գոհար Հովհաննիսյանը:

Առաջարկություններ

Թումանյանի քառյակները.

Սովորել անգիր

***

Լինե՜ր հեռու մի անկյուն, 

Լինե՜ր մանկան արդար քուն, 

Երազի մեջ երջանիկ,  

Հաշտ ու խաղաղ մարդկություն։ 

***

Ե՛տ եկե՜ք… 

Գարնան վարար գետ եկե՛ք 

Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր, 

Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։ 

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել, 

Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին. 

— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, 

Ուզում եմ անուշ փայփայել մեկին։ 

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ, 

Ծաղիկներն այնպես նազով են փակվում. 

— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ, 

Մի նոր հուզում է սիրտըս մրրկում… 

Անտես զանգերի կարկաչն եմ լսում, 

Իմ բացված սրտում հնչում է մի երգ. 

— Կարծես թե մեկը ինձ է երազում, 

Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք… 
 

Հովհաննես Թումանյան🎇

«Հովհաննես Թումանյան»Ավետիք Իսահակյանի հուշերից

Լոռիում եմ. Սարոյի, Սաքոյի, Անուշի հայրենիքում. Օհաննեսի հետ,
նրա հարկի տակ: Ի՜նչ կար ավելի քաղցր, քան այդ ժամերը: Օհաննեսի
հետ շրջում ենք Դսեղ գյուղում, նրա շրջակայքում: Հին, հնադարյան
գյուղ է Դսեղը, ամեն կողմում` անցյալի բեկորներ: Գնում ենք գերեզմանատուն. այցելում ենք Օհաննեսի հոր շիրիմին. Օհաննեսի աչքերն
արցունքոտվում են. ութ տարի է անցել հոր մահից, բայց վիշտը չի անցել:
Եվ նորից պատմում է նա ինձ իր սքանչելի հոր մասին. ազնվական,
բարի, սիրող սրտով մարդ, բանաստեղծական հոգով:
«Ինչ որ կա իմ մեջ լավ բան՝ հորիցս է», — ասում է նա:
Գնում ենք բարձրաքաշ Ս. Գրիգորի հոյակապ վանքը տեսնելու, մեր
միջնադարյան ճարտարապետության մի փառավոր կոթող:
Գնում ենք լիճը տեսնելու, որ դսեղցիները, լոռեցուն հատուկ չափազանցությամբ, ծով են կոչում: Բարձրանում ենք մի զառիվեր,
որտեղից սկսվում են Մարցի չքնաղ անտառները:
Օհաննեսի մանկության և խաղերի վայրերն են սրանք:
Ամեն կողմից դեպի երկինք են մխրճվում լեռնագագաթները. լանջերը՝ անտառապատ, բարձր ժայռերի վրա հսկա ծառեր կան, ավելի
բարձր՝ արծվի բներ: Ձորակներից ծուխ է բարձրանում. հովիվների
բինաներն են, ուր ապրում են աժդահա սաքոները:
…Գյուղի շուրջը բազկատարած շառաչում են «կանաչ, վիթխարի
ընկուզենիները». և արդյոք որի՞ տակ Օհաննեսը օրհնություն ստացավ
գյուղի մեծերից:
Ձիեր նստած թափառում ենք Լոռվա գյուղերում: Գնացինք Օձուն,
Սանահին, Հաղպատ և այլուր:
Շրջեցինք Լոռվա գրեթե մեծ մասում:
«Մի գրողի ճանաչելու համար պետք է լինել նրա հայրենիքում»,-
այսպիսի մի միտք է հայտնել գերմանացի բանաստեղծ Գյոթեն:
Լոռին նահապետական մի ինքնամփոփ աշխարհ է. հեքիաթի,
առասպելի մի վիպաշխարհ, դյուցազնական աշխարհ. նրա ամեն մի
անկյունը՝ ավանդավեպ, ամեն մի քարը՝ խոսող հերոսական անցյալից:
…Քաջությունը, իգիթությունը լոռեցու հատկություններն են: Օհաննեսի նախահայր պապը Լոռվա ձորերի և անտառների նահապետ քաջ
Հովակիմն է՝ Մեհրաբյան-Թումանյան Հովակիմը, որի մասին հոմերական ոճով գրում է Խաչատուր Աբովյանը:
Մի հսկա, ժայռեղեն տղամարդ, որը պաշտպանում է Լոռին անթիվ
հաղթանակող կռիվների մեջ:
Ինքը՝ Օհաննեսը, քաջ մարդ էր, լավ հրացանաձիգ, որսկան:
Երբ շրջում էինք գյուղերում, բոլոր գյուղացիները ճանաչում էին
Օհաննեսին և խորին հարգանքով վերաբերվում նրան: Օհաննեսն էլ
ճանաչում էր գրեթե բոլորին, մանավանդ տարեց լոռեցիներին, զրույց էր
անում նրանց հետ, կատակում Լոռվա համով-հոտով բարբառով:
…Լոռիում Օհաննեսն իր տարերքի մեջ էր: Այս հոյակապ բնության
մեջ, այս՝ ավանդություններով, առասպելներով, հիշատակներով լի
չքնաղ սարերում ու ձորերում նա բազմապատկվել էր կյանքով:
…Դյուցազնական-նահապետական Լոռին իր շքեղ բնությունով, իր
ավանդներով ու սովորույթներով, նրա հինավուրց ժողովուրդն իր
կենսահայացքով, իր ցավերով, նաև իր պայքարով եղան Օհաննեսի
ներշնչարանը: Այստեղից է հորդահոս գալիս Օհաննեսի ստեղծագործության աննախընթաց ժողովրդայնությունը:

The clever monkey Story Time

Once upon a time, there was a clever monkey. He lived on a
beautiful island, in an apple tree. One day, a crocodile swam
to the island. ‘I’m hungry,’ he said.
So the monkey threw a red apple to the crocodile. The
crocodile munched and munched. The next day, the
crocodile came back. ‘Please, may I have two apples?’ he asked. He ate one and gave
one to his wife.
The crocodile went to see the monkey every day, to listen to his tales and eat his
apples. He wanted to be clever, just like the monkey. The crocodile’s wife had an idea.
‘Why don’t you eat his heart? Then you’ll be clever, just like him!’
The next day, he said to the monkey, ‘Come to my house! We’ll have lunch together, to
thank you for the apples.’
But when he arrived, the crocodile snapped and said, ‘Monkey! I want to eat your heart,
so I can be as clever as you!’
The clever monkey thought quickly and said, ‘But… I haven’t got my heart here. It’s on
the island, in the apple tree.’
They all went back to the island. ‘Wait here, and I will get my heart,’ said the monkey.
The monkey quickly climbed the tree and sat at the top. ‘Oh, Crocodile. You are
greedy. Of course you can’t have my heart. And now, you can’t have my apples!’ And
the clever monkey laughed and laughed!

was

lived

swam

threw

came

ate

gave

went

«Քաջ Նազարը»

Կարդա´ Թումանյանի «Քաջ Նազարը» հեքիաթի 1-4-րդ հատվածները, սովորի´ր պատմել:

Այս աշխատանքը շարունակել տանը:

Բաց թողնված բառերը լրացրո՛ւ 1, 2, 4, 5, 7, 10, 1000 թվերի անուններով և գտի՛ր ժողովրդական դարձվածքներն ու առածները։

Հազար չափի՛ր, մեկ կտրի՛ր։

․․․․․․․․․․ոտքը ․․․․․․․․․․․․․․ անել։

Հինգ մատի պես իմանալ։

Յոթ սարի, յոթ ձորի հետևում լինել։

Մեկ խելքը լավ է, երկուսն ավելի։

Մեկ ձեռքով երկու ձմերուկ չես բռնի։

․․․․․․․․․․․․․ կա ․․․․․․․․․․․ չարժե։

Երկու ոտքը մեկ մաշիկ դնել։

Տրված թվերը ներկայացրո՛ւ տառերով։

17-տասնյոթ

24-կսանչորս

64-վաթսունչորս

93-իննսուներեք

121-Հարյուր քսանմեկ

805-ութ հարյուր հինգ

741-յոթ կարասունմեկ

1753-

6018-

100.000-

Տրված քանակական թվականներից կազմի՛ր դասական թվականներ։

Յոթ-

Տասն-

Քսան-

Հիսունվեց-

Տասնմեկ-

Տրված դասական թվականները դարձրո՛ւ քանակական։

Չորրորդ-

Տասնութերորդ-

Տասներորդ-

Առաջին-

Քսաներորդ-

Փակագծերում գրի՛ր ընդգծված բառերին տրվող հարցը։

Տարին ունի տասներկու (……….)    ամիս և չորս(…………) եղանակ։

Եղբայրս նստած էր առաջին (………..) շարքում։

Քույրս սովորում է իններորդ (……………)դասարանում։

Համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով գտի՛ր նախադասություններ, որոնց մեջ թվականներ լինեն։ 

Վերնագիրը՝ Անհատական պլան: Երրորդ ուսումնական պլան

Սա իմ դասացուցակն է:

Նաև ես շաբաթ օրերին հաճախում եմ Multart ստուդիա, որտեղ ուսումնասիրում եմ 2 d անիմացիա: Այդ ստուդիայում է նկարահանվել «Անբան Հուռին» անիմացիոն մուլտֆիլմը:

1. անգլերեն

2. Հայրենագիտություն

3.երգ

4. Մաթեմ

5. Մայրենի

6.Մարմնամարզություն

Երեքշաբթի

1.Գրաֆիկ Դիզայն

2. Գրաֆիկ Դիզայն

3. Երգ

4. Բնագիտություն

5.Մայրենի

Չորեքշաբթի

1.Ռուսերեն

2. Մաթեմ

3. Մայրենի

4. Տեխնոլոգիա

5. Հայրենագիտություն

Հինգշաբթի

  1. Մաթեմ
  2. Մայրենի
  3. Տեխնոլոգիա
  4. Անգլերեն
  5. Բնագիտություն

Ուրբաթ

  1. Գրաֆիկ դիզայն
  2. Գրաֆիկ դիզայն
  3. Ռուսերեն
  4. Մարմնամարզություն
  5. Մաթեմ
  6. Մայրենի

0