Դավիթ Անհաղթ, Անանիա Շիրակացի

Դավիթ Անհաղթ

5-րդ դարում բարձր զարգացման
ու ծաղկունքի հասավ հայ մշակույթը ։
Այս ժամանակաշրջանում զարգացավ նաև գիտությունը, հատկապես փիլիսոփայությունը։ 5-6-րդ դարերի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն ներկայացուցիչը Դավիթ Անհաղթն է։ Նրա անունը նույնացվում է նաև «իմաստուն փիլիսոփա» հասկացության հետ։ «Անհաղթ» պատվավոր անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփայական բանավեճերի ժամանակ տարած հաղթանակների համար։Դավիթ Անհաղթի կենսագրության
մասին շատ քիչ բան է հայտնի. գիտենք միայն, որ նա ապրել և ստեղծագործել է 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին։ Հայտնի է նաև, որ Անհաղթը եղել է
Մաշտոցի կրտսեր աշակերտներից և ուսման ուղարկվել Հունաստան։ Որպես տաղանդավոր փիլիսոփա նա հայտնի էր ոչ միայն Հայոց աշխարհում, այլև նրա սահմաններից դուրս։ Հայ եկեղեցին Դավիթ Անհաղթին դասել է սրբերի շարքը։

Անանիա Շիրակացի

Անանիա Շիրակացին միջնադարյան հայ իրականության մեջ բնական գիտությունների ամենանշանավոր ներկայացուցիչն է։ Նա ծնվել է 7-րդ դարի սկզբին Շիրակ գավառի Անի ավանում։ Շիրակացու գիտական հայացքները ձևավորվել են Տրապիզոնում հույն գիտնական Տյուքիկոսի մոտ ուսանելու տարիներին։ Վերադառնալով հայրենի 107 գավառ Շիրակացին բացում է դպրոց և մանկավարժական աշխատանքին զուգահեռ զբաղվում գիտական գործունեությամբ։
Շիրակացուց մեզ են հասել արժեքավոր աշխատանքներնվիրված մաթեմատիկային, աստղագիտությանը, օդերևութաբանությանը, պատմությանն ու աշխարհագրությանը։ Ականավոր գիտնականի ինքնատիպ թվաբանության դասագրքում, ինչպես ընդունված է եղել հայկական մատենագրության մեջ, թվանշանները տրվել են հայկական տառերով.

Ա – 1

Ժ – 10

Ճ – 100

Ռ – 1000

Եթե որևէ մեկը ծնված լինի 1997թ., ապա այդ տարեթիվը Շիրակացին կգրեր այսպես ՌՋՂԷ։ Նա հայկական մեծ թվականության սկիզբ համարում է 552 թվականը։ Երբ դուք 6-րդ դարից հետո ստեղծված որևէ պատմական հուշարձանի վրա վերոնշյալ աղյուսակի տառերով փորձեք վերծանել դրա կառուցման թվականը, ապա պետք է տվյալ տարեթվին գումարեք 551։
Իր աշխատություններում Անանիա Շիրակացին անդրադարձել
է Երկրի գնդաձևությանը, Լուսնի ու Արեգակի խավարումներին, օրացուցային հաշվումներին։ Շիրակացուն է վերագրվում մի արժեքավոր աշխատություն` «Աշխարհացույցը», որն ավելի քան 1500 տարի առաջվա Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի մի շարք երկրների աշխարհագրության վերաբերյալ մեզ հասած եզակի ուսումնասիրություն է։ «Աշխարհացույցի» ամենաինքնատիպ ու
արժեքավոր բաժինը Հայաստանի 15 նահանգների (աշխարհների) նկարագրությունն է, որի համար հիմք է ծառայել Արշակունյաց
ժամանակաշրջանի վարչական բաժանումը։
Ամեն մի նահանգի մասին խոսելիս տրվում են նրա աշխարհագրական սահմանները, նահանգի նշանավոր լեռները, խոշոր
գետերը, հանքային հարստությունները, բուսականությունը։
Անանիա Շիրակացու այս աշխատությունն իր արժեքը պահպանում է նաև մեր օրերում։ «Աշխարհացույցի» միջոցով գիտնականները դեռ շարունակում են հստակեցնել մեր պատմական
հայրենիքի առանձին հատվածների սահմանները, բնակավայրերի
ճիշտ տեղադիրքը, բնական մի շարք օբյեկտների անվանումները
և այլն։

Հայ ճարտարապետությունը

Հայ մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ճարտարապետությունը։ Հայաստանը հաճախ են անվանում բացօթյա թանգարան, որտեղ ամենուրեք կարելի է տեսնել տարբեր
դարերում ստեղծված ճարտարապետական հուշարձաններ։ Այս կամ այն կառույցի վրա աշխատող վարպետների ղեկավարը ճարտարապետն էր։ Նա ոչ միայն անմիջականորեն վերահսկում էր շինարարական աշխատանքը, այլև պետք է կազմեր կառույցի կարևոր հատվածների մանրակերտը։ Ճարտարապետի ցուցումով էր տեղադրվում ամեն մի
հանգույց, ամեն մի զարդանախշ։
Միջնադարի հայ նշանավոր ճարտարապետներ էին Մանուելը, Տրդատը, Մոմիկը և ուրիշներ։

Մանուել, Տրդատ, Մոմիկ

Մանուելը Վասպուրականի Արծրունյաց թագավորական տան գլխավոր ճարտարապետ-քանդակագործն էր։ 10-րդ դարի սկզբին, Գագիկ Արծրունի թագավորի օրոք, Ոստան և Աղթամար քաղաքներում նա կառուցում է նավահանգիստներ և պալատներ, տաճարներ ու զբոսավայրեր։ Ոստան քաղաքում նա հիմնադրում է մի շքեղ պալատ, որն ուներ ընդարձակ, նկարազարդ և լուսավոր դահլիճներ, բազմաթիվ սենյակներ, որոնցից հիանալի տեսարաններ էին բացվում։ Մի ընդարձակ պալատ էլ Մանուելը կառուցում է Աղթամարում։Պալատից քիչ հեռու Սուրբ Խաչ հրաշալի եկեղեցին էր, որը կանգուն է մնացել մինչև մեր օրերը։ Տաճարի պատերը քանդակված են հրաշալի զարդանախշերով:Աղթամարի տաճարի կառուցումից տասնամյակներ անց Հայաստանի հյուսիսում` Բագրատունյաց Անի մայրաքաղաքում,
հռչակվեց մեկ ուրիշ մեծ վարպետի` Տրդատ ճարտարապետի անունը։ Տրդատի անունը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։

Ապարներ և օգտակար հանածոներ

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից’ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով դու գրում ես գրատախ­տակին, նույնպես ապար է: Ապարներ են նաև  բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան Նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:

Մետաղային օգտակար հանածոները ձուլում են և ստանում տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պատրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:

Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:

Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:

Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:

Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից Են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:

Advertisement

Տուֆը թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:

Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:

Առաջադրանք

Խմբավորել օգտակար հանածոները

Պղինձ, կավ, մարմար, ոսկի, նավթ, ավազ, ալմաստ, կրաքար, զմրուխտ, քարածուխ, արթաթ, տուֆ, բնական գազ, փիրուզ, երկաթ, բազալտ, ալյումին:

ՇինանյութՎառելքՔարԹանկարժեք քար
    
    
    
    

Հովհաննես Այվազովսկի


Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ.-ի հուլիսի 29(17)-ին: Նա եղել է հայազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրությունում, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ: Հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են իր ստեղծագործությունների ավելի քան կեսը։ 

Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիա քաղաքում (Ղրիմ)`   աղքատ հայ ընտանիքում։ Ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են «Հովհաննես Այվազյան» ստորագրությունը։ 

Այվազովսկու նկարչական տաղանդը ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։

Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար`   նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների և նավանկարների շարքերը նկարչին արժանացրին ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։

Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար: Այդ նկարները ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ական թթ. տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապել է իր շան վզին, իսկ հետո տարել և նետել ծովը։

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Վախճանվել է 1900 թվականին`   որպես ժառանգություն թողնելով շուրջ 6000 կտավ։ Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։

Պատկերել Է ծովն օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրի անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։

Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն պաթետիկ են։ Բնությունն արտացոլվել Է մշտական շարժման և փոփոխության մեջ։ Ունեցել Է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտում: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլար։

Ճամփորդական Պատում🏰

Էրեբունի երևան

Այդ Ճամփորդություն շատ լավնել ու շատ սիրուն շենքեր էր և այնտեղ մի կինո էն նկարեր: Ու այնտեղ կար մի շատ գեղեցիկ տեղ որտեղ մենք շատ լավ վազվզեցինք, այն տեղ կային շա-ա-ա-տ հետաքրքիր բաներ:

Անհատական սուսումնական պլան

Հաստատված է կրթահամալիրի կառավարման

Խորհրդի հունիսի 26-ի նիստում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

2023-2024 ուսումնական տարի

4-5-րդ դասարաններ

Ուսումնական պլան

Առկա ուսուցում 

ԲովանդակությունՇաբաթական ժամաքանակը
IVV
Մայրենի55
Անգլերեն22
Ռուսերեն22
Մաթեմատիկա44
Բնագիտություն22
Հայրենագիտություն22
Երաժշտություն, պար22
Տեխնոլոգիա22
Ֆիզկուլտուրա22
Սովորողի ընտրած գործունեություն44
Ընդամենը2727
Լրացուցիչ կրթություն  
Ընդհանուր պարապմունք  
Արշավային ճամբար  
Խմբակ  
Տնային ուսումնական աշխատանքՄայրենի, մաթեմատիկա, ռուսաց լեզու, անգլերեն, Հայրենագիտություն: 
Լրացուցիչ ուսուցման դասընթացԲուսաբանություն-կենդանաբանություն, Ֆոտո-կինո 
Ուսումնական ճամփորդություն  

Ուսումնական պլանի պարզաբանումներ

  1. կարգերը ուսումնական պլանի հավելվածն են, դրանցում փոփոխությունները հաստատվում են սահմանված կարգով:
  2.  համացանց: Կրթահամալիրը սահմանված կարգով դպրոցում ապահովում է անլար, ապահով համացանցից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու  հնարավորություն:
  3. սովորողի և դասավանդողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
  4. ուսումնական օրացույցով որոշված տոների մասնակցության մոդուլերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով:
  5. սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, համերգներում, ստեղծագործական հավաքներում։
  6. Սովորողն ուսումնական գործունեության մեջ օգտագործում է համակարգչային տեքստային խմբագիր, ֆոտոխցիկ, ձայնագրիչ,
    համացանցում որոնողական ծրագիր, մոնտաժային որևէ ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզ, սովորում է ներկայացում կազմակերպելու ծրագիր:
  7. «Հայրենագիտությունը» կազմակերպվում է ուսումնական ճամփորդությունների, ճամբարների, բանահավաքչության, դիցաբանության ուսումնական մոդուլներով։
  8. Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի մոդուլներով կրթահամալիրի բնագիտության, ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիաներում, ուսումնական ագարակում, ինժեներական ստեղծագործության լաբորատորիայում, խաղողի և գինու դպրոցում, մետաղի և քարի մշակման արհեստանոցում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա:
  9. Երաժշտության ուսուցումը կազմակերպվում է խմբային երգեցողության, պարերգի, պարի, երաժշտության ունկնդրման, համերգների, դասարանական երգչախմբի,  ծեսերի և տոների, ուսումնական ժամերգության մասնակցության ուսումնական մոդուլներով։
  10. «Տեխնոլոգիան» կազմակերպվում է բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, առողջության պահպանության, խոհանոցային, կարուձևի, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների կազմակերպման մոդուլներով:
  11. Ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ: Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են: 5-րդ դասարանում սովորողը մասնակցում է 6-րդ դասարանից մարզաձև ընտրելու նախապատրաստության պարապմունքների։
  12. Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում  քայլարշավների, հեծանվային արշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ։
    Կրթահամալիրի մարզադպրոցը Սովորողին առաջարկում է մարզաձևեր՝ նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, ըմբշամարտ՝ որպես լրացուցիչ կրթություն:
  13. Սովորողը սահմանված կարգով շաբաթական 4 ժամ իրականացնում է իր ընտրությամբ գործունեություն՝ 2 կամ 4 ժամանոց ծրագրերով՝   մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, բուսաբան-կենդանաբանի, պարտիզպան-այգեգործի, դիզայների, քանդակագործի, մետաղի-քարի գեղարվեստական մշակման, թատերական, ինժեներատեխնիկական ստեղծագործության, ծրագրավորում կինո-ֆոտո, երաժշտական (սոլֆեջիո, երաժշտական կոմպոզիցիա)։
  14. Ուսումնական դասընթացներից լրացուցիչ (տնային) առաջադրանքները, ամենամսյա առարկայական ֆլեշմոբները սովորողի ընտրությամբ են։
  15. Ուսումնական ճամփորդությունները, ուսումնական և այլ նախագծերը կազմակերպվում են ուսումնական տարվա երկրորդ, չորրորդ՝ ճամբարային շրջաններում, առաջին և երրորդ շրջանների նախագծային ուսուցման շաբաթներում, ուսումնական արձակուրդների ընթացքում, սահմանված կարգով։

Բիայնա երկրի արքաները

Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, Ռուբինյաններ…Անունների այս շարքը կարելի է շարունակել։ Նրանցից շատերը մեզ ծանոթ են։ Այդ անուններով փողոցներ են կոչվում, հրապարակներ նաև քաղաքներ, օրինակ` Արտաշատն ու Վաղարշապատը։Հայոց արքաների և արքայատոհմերի անուններn այսօր էլ շարունակում են ապրել։ Հայոց մեծ արքաների գլխավոր նպատակը նախ և առաջ պետության ամրապնդումն ու հզորացումն է եղել։ Դրա համար էլ նրանք մեկընդմիշտ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և օրինակ ծառայել հետագա սերունդների համար։

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է։ Նրան տարեկից քիչ քաղաքներ կան։ Այդպիսին է, օրինակ, Հռոմը, որը Երևանից քիչ ավելի ուշ է հիմնադրվել։ Հռոմի հիմնադրման մասին միայն բանավոր ավանդապատումներ կան, իսկ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը, որը գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Ք. ա.782 թվականին։ Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը Հայկական լեռնաշխարհում ստեղծված մեծ պետություն էր, որ կարողացավ միավորել լեռնաշխարհի համարյա ամբողջ տարածքը։Վանի թագավորությունը նրա հարավային հարևան և գլխավոր հակառակորդ երկրում` Ասորեստանում հայտնի էր Ուրարտու անունով։  Բացի դրանից`մեզ հասած ուրարտական արձանագրություններում այն կոչվում է Բիայնիլի, այսինքն` Բիայնա երկիր։ Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, այսինքն՝ մեզանից ավելի քան 28 դար առաջ, «Նաիրի երկրի արքա» Սարդուրի 1-ը հիմնեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Այդ մասին թողած արձանագրություններում նա ներկայանում է որպես «մեծ արքա,հզոր արքա, արքաների արքա»:

Առյուծ

Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում էկիսաանապատներում և անապատներում:

Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկումետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նակշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծըգիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծինհամարում են անտառի արքա, ինչպես նաևգազանների արքա: Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկկենդանի է: 

Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպեն կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծընույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջտարել ցուլ կամ կով:

Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում ենհիվանդ, թույլ կենդանիներին: 

Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկթույլտվությամբ է կարելի որսալ միայնկենդանաբանական այգիների համար: Առյուծներկան նաև Երևանի կենդանաբանական այգում: 

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որսովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում(մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչմիագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:

Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում եներկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանցիրարից բաժանվելու և միասին են մեծացնում իրենցձագերին:

Առաջադրանք1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրումէ.
Ա. լեռներում, Բ. անտառներում, Գ. անապատներում  Դ. դաշտավայրերում:

2. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.
• 500 կգ,• 1 տոննա,• 250 կգ
3. Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որսանելիս.

Ա. Չի թաքնվում, անմիջապես հարձակվում է: Բ. Թաքնվում է և գաղտագողի հարձակվում4. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:
Ա. Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են: Բ. Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուները և էգեր: Գ. Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ:Դ. Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինումեն մեկ արու և շատ էգեր:5. Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրսգրիր այդ հատվածը:6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին:7. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.  
Գեղեցիկ-
Թույլ-
Շատ-
փոքր-
8. Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական: 

9. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր երկու բառ։

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս. 
• թիվ,• առարկա,• գործողություն,• հատկանիշ