Ելքի ստուգատես

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

ժամկետ՝ մայիսի 1-10

Նպատակ՝ ամփոփել մայրենիից ձեռք բերված գիտելիքները, հ2մտութունները

5-րդ դասարանի սովորողը պետք է կարողանա

  • գրական հայերենով ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվել
  • գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
  • տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել
  • համացանցի տեղեկատվական բազայից օգտվել
  • իր անհատական բլոգը սպասարկել

Ստուգատեսի բովանդակային ուղղությունները

Բլոգային աշխատանք

  • Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա: https://miqayelyanmaria.edublogs.org/ ,
    Աշուն օր 03.10.2021,
  • Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենաքիչն օգտագործվում և ինչու: English, Երգ, Մաթեմատիկա, Русский язык, Ամառային արձակուրդներ, Բնագիտություն
  •  Ես և շրջակա աշխարհ, Իմ մասին, Կինո, ֆոտո, Հայրենագիտություն, Մաթեմատիկայի հաշվետվություն, Մայրենի, Իմ գրադարանը, Հաշվետվություն, Մայրենիի ստուգատես
  • Վարպետաց դաս
  • Ամենաքիչը օգտագործվել է Երգի բաժինը։
  • Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչու եք հավանում: Ես չունեմ հավանած բլոգ ։
  • Գրել ձեր, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ: Բլոգային ուսուցումը օգնում է արագ սովորել արդիական մեթոդով աշխատել համացանցի հետ։ Հատկապես օգնում է այն երեխաներին, ովքեր դժվարանում են կարդալ գրքից։
  • Կատարել բլոգային հետազոտական աշխատանք

Արդյունքներ՝ 

Ուսումնառության 5 տարիներ

  • Ո՞ր դասարանից ես հաճախում Հարավային դպրոց-պարտեզ։ Եթե այլ դպրոցից ես եկել, նշիր դպրոցը։ Երկրորդ դասարանից, ես տեղափոխվել եմ Մանկավարժական համլասարանի հենակետային դպրոցից, որի համարն է 87։
  • Դպրոց-պարտեզում քո ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն ես ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:
    Ես միայն հիշում եմ իմ ընկերոջը.
  • Կարո՞ղ ես թվարկել 5 բան, որ քեզ դպրոցից հետ տանում ես։ Ես Հարավային դպրոցից տանում եմ իմ ուսուցիչների մասին իմ հիշողությունները, իմ ընկերներին, ճամփորդությունները իմ ուսուցիչների հետ, բակում մեր ընդմիջումների ժամանակ խաղերը և զրույցները։
  • 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց: 4-րդ դասարանցիներին խորհուրդ կտայի, որ իրենք լավ պատրաստվեն քննական առարկները, իսկ 3-րդներին խորհուրդ կտայի, որ լիքը լավ հիշողություններ կուտակեն։
  • Հարավային դպրոցում քո տնկած ծառը, թուփը նկարիր, տեղադրիր ու գրիր `ե՞րբ ես տնկել, ո՞ւմ հետ, տեսակը․․․Դպրոցում ես տնկել եմ փոքրիկ նշի ծառ, որի նկարը չունեմ։ Բայց հիշում եմ, որ տնկել եմ իմ ուսուցչուհի ընկեր Սեդայի հետ, մայրիկիս և դասընկերերիս հետ։ Ծառի տեղը չեմ հիշում։
  • Պատրաստիր 2-3 րոպեանոց տեսանյութ, որը պատմում է Հարավային դպրոցի միջավայրի մասին։
  • Ծնողներին խնդրիր, թող մի քանի նախադասությամբ խոսեն քո ուսումնական գործունեության մասին Հարավային դպրոցում: Հարավային դպրոցի առավելությունը նրա հիասքանչ բակն է, որտեղ հնարավոր է բացի դասարանական գործընթացից, ունենալ նաև մաքուր օդ շնչելու, ազատ խաղեր խաղալու, ընկերների հետ զբոսնելու հնարավորություն։

Արդյունքներ՝ 

Միջին դպրոց

  • Ի՞նչ գիտեք Միջին դպրոցի մասին: Միջին դպրոցը իմ տատիկի և պապիկի թաղամասում։ Որտեղ կա նաև երաժշտական դպրոց։ Այնտեղ կան խմբակներ, որին ցանկանում եմ ապաայում մասնակցել։
  • Ցանկանո՞ւմ եք տեղափոխվել Միջին դպրոց: Այո, ցանկանում եմ տեղափոխվել Միջին դպրոց։
  • Թվարկեք Միջին դպրոցի ձեզ ծանոթ ուսուցիչներին: Միջին դպրոցի ուսուցիչներին ես չեմ ճանաչում։
  • Ինչպիսի՞ն կցանկանայիք, որ լիներ Միջին դպրոցը: Ես կցանկանայի, որ ոսկեգործության խմբակի տարածքը ավելի մոտ լիներ Միջին դպրոցին։
  • Ուսումնական պլանի քննարկումներ, անհատական ուսումնական պլաններ

Արդյունքներ՝ 

Լեզվական կարողություններ և հմտություններ

1․ Քո սովորական մեկ օրը նկարագրիր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրիր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․ Առավոտյան արթնանում եմ, նայում եմ իմ հեռախոսի հաղորդագրությունները։ Հետո նախաճաշում եմ, անպայման կատակով վիճաբանում եմ մայրիկիս հետ, որ ուտելիքը համով չէր, հագնվում եմ, հավաքում եմ պայուսակս, հարդարում եմ մազերս, անպայման լվանում եմ ատամներս և շտապում եմ դպրոցի ավտոբուսի մոտ, որպեսզի չուշանամ։

2․ Համացանցից ձեր սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու մասին տեղեկություն գտեք և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարեք նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։
3․ Տեքստի համար մտածել երկու ավարտ՝ տխուր և ծիծաղելի։

Ջ․ Ռոդարի

Ճանապարհորդ կատուն

լավ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *